«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Գնաք խաղաղությամբ, ՈՒսուցիչ»

«Գնաք խաղաղությամբ, ՈՒսուցիչ»
17.08.2022 | 07:22

Մտավորական լինում են շատերը։ Սակայն քչերին է տրված ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ համարվելու բարձր առաքելությունն ու կոչումը։
Մեր կյանքից այսօր պակասեց նրա գույնն ու առինքնող կերպարը։ Հրաչուհի Փալանդուզյանն այլևս մեզ հետ չէ։


Լեզվաբան, հայագետ ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ ազգային մտավորական էր իր էությամբ, ողջ կյանքի ընթացքում։ Նա այն հազվագյուտ ամենատեսներից էր , որ դեռ 2018-ի ժողովրդական ալիքի խելահեղ օրերին կանխազգում էր, որ գալիս է հակահայ մի ուժ, որը կապ չունի Հայի ու մեր պատմության հետ։ Կանխատեսում էր, թե ինչ է լինելու ու ինչ աղետ է նախապատրասվում և ինչ կարող ենք կորցնել, եթե ժամանակին չկանգնեցնենք այդ ամենը։ Կանխատեսում ու գրում էր, բայց լսում ու հասկանում էին քչերը։
Ես չեմ հիշատակի, թե ինչպիսի արժեքավոր ուսումնասիրությունների հեղինակ էր Հրաչուհի Փալանդուզյանը, ինչ հոգևոր ժառանգություն էր ամբարված նրա գրքերում, որոնցից քանիսը դեռ անտիպ էին։ Ես դրան առավել ընդհանրական կանդրադառնամ։ Միայն կասեմ , որ նրա կյանքի ամեն օրը, հատկապես վերջին չորս տարիներին, պայքար էր, պայքար` բոլոր թշնամի ուժերի թիրախում հայտնված մեր ազգային ժառանգությունը, արժեհամակարգը չկորցնելու, Հայի հոգևոր դիմագիծը պահպանելու համար։ Իսկ վերջին օրերի գրառումներն էլի Հայրենիքի ցավի ու տագնապների մասին էին։


Զետեղում եմ օգոստոսի 3-ի նրա գրառումներից մեկը, որտեղ շատ հետաքրքիր մտքի զուգահեռներով, պատմական համեմատություններով ցույց է տվել մեր` ճիշտ պահին ,ճիշտ ու մտածված քայլեր կատարելու կարևորությունը.


«ԼՈՒՐՋ ԿՈՒԼ ՏՎԱԾ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Արյունարբու թշնամիներով շրջապատված Բայազետի միջնաբերդից օգնության աղերսը ռուս
զինվորականներին հասցնելու համար Րաֆֆին այլ միջոց չի մտածել, քան իր հերոսին քրդի շորեր հագցնելն ու նրան խենթի դեր տալը: Վարդան անունով Խենթն իր դերը հիանալի է կատարում, ոչ միայն նամակն է տեղ հասցնում, այլև թշնամու զորքերի մասին կարևոր տեղեկություններ է հավաքում: Ռուս-թուրքական պատերազմի այդ կարճատև փուլում հաջողությունը հայերին բերանի ծայրով ժպտում է: Սա այլ պատմություն է, այդուհանդերձ խենթությունը ձոներգել է նաև Սևակը.
Երբ չի լինում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
…Հիմա մենք ինչո՞ւ ենք այսքան լուրջ…
3.08.2022»։


Սիրելի Ուսուցիչ, ուզում եմ ասել, որ Ձեր վաղուց սկսած պայքարը շարունակվելու է։ Այդ ես եմ Ձեզ ասում Րաֆֆու Խենթի իմ նախապապի` նույն ինքը ՍԱՄՍՈՆ ՏԵՐ -ՊՈՂՈՍՅԱՆԻ սերունդը։ Ձեր պայքարը շարունակվելու է, և հայը վերագտնելու է իր կերպարը` պատմության թատերաբենում մնալու և ապրելու համար։ Ու դրա համար անելու ենք ամեն ինչ, ներդնելու ենք ամեն ճիգ ու ջանք` հանուն մեր անմահացած հերոսների, որոնցից յուրաքանչյուրի կյանքի պատմություններով ապրեցիք մինչև Ձեր կյանքի վերջին վայրկյանը։
Գնաք խաղաղությամբ, մեր սիրելի Ուսուցիչ։ Մենք միշտ հիշելու ենք ու հետևելու ենք Ձեզ:


Հասմիկ Պողոսյան

Դիտվել է՝ 16204

Մեկնաբանություններ